Պրեմիերա՝ 8 նոյեմբերի, 2019 թ. (Միացյալ Թագավորություն)
Ռեժիսոր՝ Բիլ Կոնդոն
Տևողությունը՝ 109 րոպե
Ժանրեր՝ Թրիլլեր, դրամա, Քրեական ֆիլմ
Մեծահասակ կինն ու տղամարդը ծանոթանում են ծանոթությունների կայքի միջոցով և պայմանավորվում հանդիպել։ Առաջին հայացքից սա ուղղակի հետաքրքության կայծ և հարաբերությունների սկիզբ է հակառակ սեռի ներկայացուցիչների միջև․․․
Սակայն ֆիլմի առաջին իսկ դրվագներից հասկանում ենք, որ, ոչ, այս հանդիպումն ու ծանոթությունն այլ, ավելի խորը ենթատեքստ ու նպատակներ է հետապնդում․․․ Իսկ թե որքան խորը՝ դժվար է պատկերացում կազմել մինչև ֆիլմի վերջին պահը․․․
Բարձրորակ, հոյակապ մտահաղացմամբ, անկանխատեսելի հանգուցալուծմամբ և իդեալական ավարտով ֆիլմ, որը մեծ բավականություն կպարգևի կինոյի սիրահարներին։