El embarcadero (Причал). Сериал 2019

Ուրիշի երկակի կյանքը կողքից վայելք է թվում,  իսկ իրականում այն չկայացրած որոշումների, չքանդված հանգույցների ու անվերջ տառապանքի շղթա  է։

Այդպիսի իրավիճակում շատ դժվար է ապրելը․․․  Իհարկե կարելի է համակերպվել ցանկացած դժվարության,  եթե  լուծումը քեզանից չէ կախված։ Բայց լիովին այլ բան է, երբ ստեղծված խառնաշփոթը միայն դու պետք է կարգավորես, իսկ դու չգիտես, թե ինչպես վարվել։ Քեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Այս դեպքում անգամ մեկ օր հանգիստ ապրելն անհնար է․․․ Իսկ երբեմն «անլուծելի»  իրավիճակը ոչ թե օրեր, այլ տարիներ է տևում․․․

Եվ յուրաքանչյուրն ի վերջո գտնում է լուծում․․․ որևէ լուծում։

Իսպանական դինամիկ մինի սերիալ՝ հագեցած բուռն էմոցիաներով։ Երկու  կանայք միասին փորձում են բացահայտել իրենց սիրելի տղամարդու առեղծվածային մահվան պատմությունը։ Առանցքում մարդկային հարաբերություններն են՝  կենտրոնացած  մի քանի տարբեր թեմաների վրա ․․․

Սերիալը թե դրամա է, թե դետեկտիվ․․․

Իմ սպասումներն այս սերիալից ի սկզբանե շատ մեծ էին ( ինչպես թերևս ցանկացած իսպանական ֆիլմի դեպքում  է ), բայց ընթացքում որոշակի հիասթափություն ապրեցի՝ պայմանավորված ինձ «ավելորդ» թվացող սյուժետային նրբություններով և չափազանցություններով կերպարների ներկայացման մեջ։ Սակայն ընհանուր առմամբ դրական տպավորությունս չի խախտվել, և սիրով խորհուրդ եմ տալիս վայելել իսպանական կինոարտադրության այս համեմատաբար նոր նմուշը տվյալ ժանրի ֆիլմերի սիրահարներին։

Դիտել սերիալը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.