Սիրո էներգետիայի համար անգամ մահը խոչընդոտ չէ…
Միստիկ ֆիլմ, որն արժանի է ամենաբարձր գնահատականին:
Ֆիլմի հերոսը դժբախտ պատահարի արդյունքում կորցնում է սիրելի կնոջը, սակայն սիրող ամուսինների միջև կապը չի ընդհատվում… Կնոջ մահը վերապրող ամուսինը մշտապես, տարբեր հնարավոր եղանակներով նշաններ է ստանում կնոջից…
Ֆիլմի ընթացքը լարված է, հետաքրքիր է ու զգացմունքային միաժամանակ: Հերոսի ցավն այնքան բնական և խորն է ներկայացված, որ մի կողմից անհնար է նրան չապրումակցել, մյուս կողմից՝ ֆիլմը անընդհատ հանելուկներ է առաջ քաշում, որոնք հերոսի հետ միասին փորձում ենք վերլուծել … Իսկ հանգուցալուծումն ու ավարտը ֆիլմի կայծակնային ձևով փոխում է ողջ էմոցիոնալ ֆոնը, և եթե մինչ այդ վստահ էիր, որ լավ ֆիլմ ես դիտում, այդ պահին զգում ես, որ հրաշալի, ուժեղագույն ֆիլմերից մեկն էր սա:
